Աչքերս փակեմ

  • Աչքերս փակեմ անջատվեմ աշխարհից՝ գիրկս առնեմ Քեզ, մի ուրիշ Աշխարհ՝ Աշխարհում,
  • Սեղմեմ անցավ, անկիրք, անաղմուկ և զգամ Այնքանը՝
  • Որքանն անհնարին է չզգալը:
  • Անհնարին է Անհնարինը չափելը, կշռելը, մագնիսացնելը,

  • Տարբեր մարմնավոր Ձեռնածություններն ադամածնունդ օգտագործելը:
  • Արժեքավորելն, անշուշտ, Միտք չունի, քանզի չափ չունի այն ինչ Անչափ է,
  • Անհնարին է, Էություն է համակ, Րախճանք է,
  • Այնպիսի հանգստություն, որ Մահն է պատկերում՝ Լռությունը,

  • Օկկիանն անկնճիռ, զարմացած մարդը զարմացող մանկան պես,
  • Երբ խորանում է հանգիստն ավելի՝ բազմաշերտվում է խաղաղվում այնքան,
  • Որքան քունն անմեղ մինուճար Մանկան:
  • Եվ տրոփյունը, զարկումը Սրտի արդարև դաշն է կնքել վերջապես

  • Ու հանգստացել համաՁայնվել է Ոգու թելադրած Նօր մտքերի հետ:
  • Աչքերս փակեմ ու քեզ Սիրեմ, ախ, եթե գիտենաս որքան ես Հարազատ ՝
  • Հար Ազատ, Հար անգայթ, Կենդանի Կյանք ու Լույս և անկիրք , անաղմուկ:
  • Աչքերս փակեմ և սկսեմ ապրել Գաղտնիքն Հավերժության:

  • Աչքերս փակեմ ու ասեմ,- Աղջիկս, իմ Սիրած Սիրածս, չվախենա՛ս,
  • Ես քեզ հետ եմ, սի՛րտ առ:
  • Եվ ինչպես լցրիր ինձ՝ կշտացրիր սովածիս՝ Տիրացար իմ Հոգուն,
  • Այնպես էլ ետ ստացիր Ամենաթանկը՝ Հին Սէրը:

  • Լոկ Սէրն է, որ գնում է Հօրը՝ Վախ չունի ծնողից՝ այն դողից, որ կոչվում է Հոգի,
  • Որն այնքան է կշռում, որ անկշռելի է և չափ չունի:
  • Եվ Նա է, որ կանչում է՝ Գոռում, Բղավում լռաՁայն,- Աչքերս փակեմ
  • Եվ Հավատով տեսնեմ Նոյն բեմը՝

  • Լսեմ ու երգի գոյությամբ շարունակՎեմ, Ըմբոշխնեմ Լույսի երանգներն Արդար,
  • Լույս ստանամ՝ Լուսանամ և տամ հիշատակ Լույսի,
  • Վկաություն Լույսի, Առավոտի:
  • Աչքերս փակեմ, փակեմ աչքերս աղոթք դառնամ՝

  • Աղոթքանամ: