Հույսը, Հավատը և Սերը
- Այսպես է աշխարհը՝ անցում է, գալիք,
- Մտքեր են պետքական,
- Փորձարկված,
- Նորածին,
- Անտարիք:
- Եվ ժամանակը չուշացրեց նվերը՝
- Տվեց ինձ մեկնդմիշտ՝
- Հույսը, Հավատը և Սերը:
- Թվում է ելք չկա , կորած է ամեն բան՝
- Խավար է խավարած՝
- Առանց Լույս ի՞նչ թռիչք:
- Աննկատ հմայքով բացվում են Թևերը
- Եվ տանում դեպի Լույս՝
- Հույսը, Հավատը և Սերը:
- Անցնում ես և գիտես, որ նա ես՝ Անցվորը,
- Եվ ինչ քեզ են տվել, գալու է այն օրը,
- Որ պիտի դարձնես՝ տաս Նրան հատկապես,
- Ով հետևում է վերցնել՝ աղոթում է անտես:
- Թող լցվի՝ հագենա, մրմնջան շուրթերը,
- Թող նրան էլ գրկեն՝
- Հույսը, Հավատը և Սերը:
- Եվ գտնում ես, ահա,
- Կարևորն ամենից,
- Ըմբռնում-հասկանում, որ նա է սպասվածը՝
- Իմաստը այս կյանքի,
- Եվ զարմանքն անցյալի,
- Եվ գաղտնիքն աներկբա ակնհայտ Չեկածի,
- Որ Ապագա է կոչվում,
- Որ եթե չլիներ կարևոր՝ իրական,
- Նա, էդ սպասվածը՝
- Էդ կարևորը,
- Չէր կատարվելու պատվերն Հավիտենական,
- Չէր ծնվի Խոսքը՝
- Տիեզերքը խոսան:
- Եվ գիտեմ ես նրան
- Եվ ինձ հետ ես անվերջ՝
- Հավատ իմ,
- Հույս իմ
- Եվ իմ Սեր: