Եկար և ասացիր
- Եկար և ասացիր,- Նա ինձ սիրեց և ուներ նախքան Աշխարհի լինելը՝
- Սկզբից: Ինձ դուրս բերեց Խավարից ՝ առաքեց, որ ինձ ճանաչեք՝
- Հարցնեք ու լսեք՝ լինեմ իմոնց հետ՝ ընտրեմ և սերս տամ,
- Տամ նրանց, որ ունեն ծարավ Հոգևոր՝
- Լսելով լսում են,
- Տեսնելով տեսնում,
- Մնում են սիրո մեջ,
- Ընդունում Այոն և Ոչը Լույսի Ճշմարտության մեջ՝
- Մխիթարության, որ ասեմ, -
- Քայլեցեք քանի Լույսի մեջ եք անգայթ և տեսնում եք Լույսը:
- Ապրեցեք պահերը դարատև և անցեք խավարը:
- Գիտակցե՛ք, հասկացե՛ք և ասեք, - Ո՞վ է Նա, որ քո Լույսն է ապրող՝
- Քո մեջ է, միշտ քեզ հետ, քեզանից արարված, ակնհայտ քեզնից դուրս,
- Որ կարող ես հարց տալ ու Լսել՝ երկխոսել:
- Քո Հա՞յրն է, հարազատ մի Հոգի՞, եղբա՞յրդ է , կամ՝ քու՞յրդ,
- Որդի՞դ է, աղջի՞կդ, ուրիշը՞, թէ՞ դու ես...
- Անցյալը իմաստուն, թէ երգիչն այսօրվա:
- Եվ ասեք,- Ո՞րն է արդ ընթացքը ճշմարիտ, այն, որ է հետևում մնացել,
- Բայց քեզ հետ է անվերջ և կոչվում է անցյալ,
- Թէ՞ այն է, որ անվերջ ապրելով լույսի մեջ
- Անցյալը շալակած ընթանում է դեպի վերջինը՝ այն սկիզբը՝ Այսօրը,
- Որ համն է երեկվա, այն Աղն է, Ժամանակն եղածի,
- Որ անցավ քեզ համար, որ դու՛ գաս և ապրես այսօրը:
- Այն, որ Այսօր է ՝ ամեն դարատև ակնթարթն անցնող
- Մեկի մեկնումի պահն է հրաժեշտի և մեկ ուրիշի գալու պահն է ճիշտ,
- Որ Անհրաժեշտն է՝ հենց այն Ուրիշն է, որ Դու ես,
- Այո, էն ժամանակի Խորհուրդը Խորին հեռավոր Լույսով և ետ նայելու կարիքը չկա,
- Կարիքն այնտեղ է, նոր է խմորվում, Նոր ըմպելիք է
- Եվ Լույսի արդար Կամքով է լցվում:
- Եվ, եթե ստացել ես և արդեն Լույս ունես և առաքում ես հեռուն տեսնելու՝
- Կտեսնես, որ դու այնտեղ ես՝ ճամփին՝ գնում ես նրան,
- Ով ընդունել է Խորհուրդը լույսի և Լույս է տալիս, որ գտնես, հասնես
- Եվ հանգստանաս և ասես առանց ներքնաձիգ ջանքի՝ ինքնաբերաբար՝
- Հավատով Հոգու, - Ահա, սա է ճիշտ Հարություն և Կյանք՝ Լույսի մեջ Ճամփա և Ճշմարտություն՝ սկզբից մինչև այսօրն հարատև՝ ետն ու առաջը բաժանող պատը,
- Որ թափանցիկ է և անցողիկ չէ՝ Ճշմարտություն է Լույսի պես Ազատ
- Եվ Ձեզ կազատի:
- Քանի Ձեր մեջ է՝ Աշխարհի Լույսն է և ով Ձեզ ղրկեց՝ Ձեզ հետ է անվերջ: