Նօրը և Հինը
- Փոքրիկ վտակ եմ՝ Ծովիդ խառնվեմ՝ Ծովանամ,
- Ալիքվեմ, փոթորկվեմ, խաղաղվեմ՝
- Սիրվեմ, աղոտվեմ, ուտվեմ հատկապես և Դու
- Քաղցրանաս՝ նոր երանգ ստանաս, նոր Համ, Նօր Ձայներ ներքնահունչ երգի՝
- Քիչ ալլիանաս՝ ինձնով լիանաս այնքան համովնաս, այնքան աննշան,
- Որ երբ Քեզ փորձեն Իմ Համը առնեն՝ անալի թվաս՝ Քաղցր Նօրի պես և Ախորժաբեր Հնի պես, Հնի, որ Քո գանձերից Ոգու ծարավներն Հանեն և Նօրը և Հինը՝
- Արժեքն Ամենաթանկի՝ Սիրո , Ճշմարտի և Հաղորդության՝ Մեկտեղ լինելու և Մեկտեղվելու և մեկլուծվելու և մեկանալու Վայելքն Հաճույքի՝ Շարունակության՝
- Լինելու Նօրը՝ սիրողն Ամենայն և Հինը՝ Գինը մեծագույն Սիրո՝ Էն Ժամանակի,
- Որ Նօր է և Հին: