Որ ունենաս
- Որ ունենաս Բառապաշար՝ Ոսկի կանչող առանց խոսքի՝ Որոնողին՝
- Արծա՞թ այնքան, որ մատնվես:
- Զարդարվեցի՞ր, տեսքի եկա՞ր:
- Բյուրե՞ղ, արի չթվարկեմ, շարք են շարվել՝
- Ադամանդը, Մեղեսիկը, Տրապիզոնը, Ոսկեքարը և Զմրուխտը և Յասպիսը,
- Շափյուղյան ու Կարկեհանը, Եղեգնաքարն անշուշտ, և Սարդիոնը և Բյուրեղը՝
- Քրիվսոպրասոսը Սոս կանչող, Սեր Սուտակը, Տիրատուրը,
- Այս վերջինը Նօրածին է և ով գտավ
- Հարուստ է նա, Տիեզերակա՜ն Մեծահարուստ:
- Եվ համարենք, որ նա ունի Բառարանը, Ուր ապրում են Սկիզբն ու Վերջը
- Իրար կապող օգտագործվող և անվանի Բառեր և՝ Շատ:
- Յանապազորդ Հացդ կերա՞ր, դուրս եկ տանից Ու բաժանիր ձրի, ասենք, -
- Բարի Լույսը և Լույսի մեջ ապրող Կյանքը:
- Չե՞ս բարևում՝ թող քեզ մնա. Հարուստ ես դու Ձերոնց համար՝
- Հետաքրքիր և Օգտակար և Պետքական և Անհրաժեշտ,
- Քոնն էր ու քեզ մնաց, հետո՞․․․ Այսքան տվիր այսքան առար՝ Կուտակեցիր՝
- Դեռ չմեռած Կտակեցիր և մնաց քե՞զ՝ բարով վայլես:
- Շատ կեր, որ շատ երկար ապրես, որ Ամբարներ սարքես Խոշոր
- Եվ ամբարես Կյանքդ Ոսկէ՝ Էն խնայած Բարի Լույսդ, Էն չծախսած ոսկէ հույսդ
- Եվ հավատդ Ոսկեջրած:
- Եվ ճիշտն ասած Մեղքը դու չես, որ հարուստ ես՝ մեծահարուստ,
- Այլ նրանք են,
- Որ ժառանգելու են մեկնդմիշտ Ամբարներդ կողպեքներով կողպված ամուր
- Եվ հոսալի պահապանված Լույսի առաջ և Լույսի դեմ:
- Ի՞նչ ես կարծում, ո՞վ է կարծում, Որ ամբարել է ամբարում Լույսը Կյանքի:
- Թէ Լույսի դեմ բաժանելու ոչինչ չունես և ոչ մի Բառ,
- Որ դառնա Երգ՝ Համանվագ՝ Լսվի , լցվի և լսողի հետ տեղ հասնի՝
- Լուսավորվի, Կյանքում մնա, ամենօրյա պահանջ դառնա...
- Ո՞վ ես, ասա՞, - Ամբարատե՞ր, Պահեստավո՞ր, ԹԷ՞ խավարում անցնող Անցվոր.
- Բարի Գիշեր:
- Եվ իմացիր ու հասկացիր՝ քանի ուշ չէ, Բարի Լույսով Բարիքներդ տար Բաժանիր:
- Ամբարներդ կվերածվեն լուսավորված դահլիճների, երբ գա ժառանգդ հեռավոր,
- Որ ամոթը դարձնի Զղջում, որ համերգ տա լույս դահլիճում.
- Էս մեկն, այո, հաստատ բան է, որովհետև
- Բառարանում կան և բառեր,
- Որ Ոսկու հետ շատ են սազում:
- Կա՝ Ոսկե Սիրտ,
- Ոսկե Անուն և
- Ագաթէ Աչքեր փայլուն և Բյուրեղյա Երգեր երգուն,
- Ջահեր Լույսի և Հավատի՝
- Առավոտի և Երեկվա
- Եվ ԱՅՍՕՐՎԱ:
- Անվերնագիր՝ Նազովրեցուն
- Այսպես ոչ մի Բան և Քեզնով արարված չի լցվում ՝ լցնում:
- Դու՛ լցրիր և ահա ընկնում է այրող կաթիլն արցունքիդ:
- Կաթիլ չէ՝ Արյուն է, որ Հոգի է տալիս և Հոգին է լալիս՝
- Մարմինը ԽԱՉվում է:
- Ես եմ, որ Նօրից Կյանքի կոչեցիր և ասիր, - Լցրի, որ դու էլ լցվես ու դու էլ Լցնես ՝ Չես կարող պահել:
- Ձրի տվել եմ և դու էլ ձրի պիտի բաժանես՝ բաշխես ամենքին:
- Թո՛ղ կամքդ լինի, քանզի քո Կամքից՝ Լույսից ավելի ես այլ Բան չունեմ, -
- Այս է Արյունս՝ ՀաՅՕցով լացող և այս է մարմինս՝ Լույս ու Զվարթնոց
- Եվ,- Լույս, Լույս Զվարթ,- ամեն ակնթարթ, որ հարատև է՝
- Քանդակված Թևն է ՀաՅՕց Արծիվի՝ Քո Հայաստանի:
- Դու լցրիր այսպես և ՝ Բերնեբերան: