Հանգստացի՛ր
- Հանգստացի՛ր, ինչ անցել է, էլ, քոնը չէ և եկողն էլ դեռ քոնը չէ,
- Հանգստացի՛ր,
- Այս է քոնը, այս Մարմնի մեջ ապրող Հոգին, ասե՞մ, - կիսակրթված, -
- Չասե՞մ, - Հիմարացած հարվածների տակն այս խղճուկ թոհուբոհի, -
- Գոռա՞մ,- Կյանքի:
- Ի՞նչ ունենք մենք Կյանքի դիմաց, այս Անձը Չէ՞, Հանգստացի՛ր (նայի՛ր)՝
- Քեզանից դուրս Քեզ Տեսնող կա, ոչ թե նայող, նայի՛ր:
- Տեսա՞ր Եվ Հասկացա՞ր՝
- Քեզանից դուրս կա թռիչք Վեր՝ անվերջ Ճախրանք, Խոսուն Աստղեր:
- Աս տղերքն են Էն Աստղային՝ Աստ Տված ԱյինՆայի:
- Ոտքերիդ տակ կա Հող ու Ցած՝ վայր գնացող կենդանություն՝
- Էլ Լողացող, էլ սողացող, Էլ վայրենի, էլ ընտանի՝ Երկոտանի, Չորքոտանի, Տեսա՞ր՝
- Կատարյալ է՝ Դու չես ստեղծել, սակայն, Տիրոջ ծրագրով անուններ ես տվել:
- Քանի՞ լեզու ունես քո բերանում, որ պարծենաս:
- Լեզուները Խառնակողը, այո, ում լեզվով էլ խոսի՝ մեկ է՝
- Վերն Ու Ցածը Հասկանում են՝ հանգստացի՛ր,
- Քո Մարդկային Ճամփան անցիր Մարդավարի:
- Չափիր, ինչ որ աչքն է տեսնում՝ Կույր չես ծնվել,-
- Կույրը այն է տեսնում Ներսում, ինչ Տեսնողը չի էլ տեսնում, հանգստացի՛ր.
- Համտեսիր ինչ հաճելի է քիմքիդ, այո, Շոշափիր ինչ շոշափվում է
- Եվ հոտոտիր համանվագն այն Բույրերի, որ առանձին՝ Մենության մեջ
- Ունեն ուրիշ Բույր ու Հմայք՝,
- Ջոկ ու ջոկվող Բնույթ ուրույն՝ Իրպեսներից չես տարբերի.
- Կտարբերե՞ս, Երանի՜ քեզ, հանգստացի՛ր: