Քայլեցե՛ք

  • Յովհաննես 12․35
  • Մի փոքր ժամանակ եվս Լույսը ձեզ հետ է, քայլեցեք, քանի դեռ Լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թէ ուր է գնում:36 Քանի դեռ Լույսը ձեզ հետ ունեք, հավատացեք Լույսին, որպեսզի Լույսի Որդիներ լինեք:

  • Քայլեցե՛ք
  • Քայլեցեք, քանի Լույսը ձեզ հետ է,
  • Քանի դեռ Լույս կա և Լույսի գետ է

  • Եվ քանի մութը չի չոքել ճամփին,
  • Քայլեցեք արագ ՝ թողեք խավարին:
  • Թողեք խավարին ՝ ընթացեք անվերջ,
  • Քանի դեռ Լույս կա ՝ Լույս ունեք ձեր մեջ,

  • Քանզի ով անմիտ խավարն է սիրում,
  • Չգիտի ինչպես և ուր է գնում:
  • Քայլեցեք և Լույս ՝ Հոգու Լույսն ուզեք.
  • Անխարդախ Լույսի Որդիք կլինեք.

  • Քանի դեռ Լույսը ձեզ հետ է ՝ ձեր մեջ,
  • Պահեցեք Լույսի Հավատը անշեջ: