Աղջկաս՝ Մարիամիս

  • Հազար տաղ էր տվել Աստված - հազար տաղիս՝ տաղը դու ես,
  • Հազար խաղ էր տվել սիրած - սիրած խաղիս՝ խաղը դու ես,
  • Հազար բաղ էր տվել ծաղկած - ծաղկած բաղիս բարը դու ես,
  • Ես ու՞մ բացեմ սիրտս սիրող - սիրող սրտիս ճարը դու ես:

  • Ասին արցունք ունեցողը - տեսնող աչքեր ունի, հոգիս,
  • Տեսնող աչքեր ունեցողը - սիրող հոգի ունի, հոգիս,
  • Սիրող հոգի ունեցողը - սիրող սիրած ունի, հոգիս,
  • Ասեմ-չասեմ , իմը՛ , դուն իս - առանց քեզի չկամ, հոգիս:

  • Թե բարձրանամ երկինքն ի վեր՝ կապույտ երազ պիտի փնտրեմ,
  • Թե խավարի մեջ ընկղմվեմ՝ կարոտ արցունք պիտի փնտրեմ,
  • Իսկ թե ճախրեմ լույսերի մեջ՝ թևերիս քեզ պիտի փնտրեմ
  • Վերս ու վարըս դու ես, գոզալ՝ հոգուս խասը պիտի բերեմ...

  • Ամեն կարոտ համբույրիդ մեջ, իմ սիրտն էլ կա - գիտե՞ս, գոզալ,
  • Քո լույս արյան տաղերի մեջ՝ իմ խաղն էլ կա - գիտե՞ս, գոզալ,
  • Քո մայրության կաթնաղբույրը՝ թոռիս սերն է - գիտե՞ս, գոզալ,
  • Կամ թե չկամ քո մեջ եմ հար՝ պիտի խնդամ արցունքս լալ:

  • Հնար լիներ տարածվեի ճամփի նման - գնաս բարով,
  • Խորունկ վշտիդ շուլալվեի երգի նման - գնաս բարով,
  • Անմահական ջուր բերեի սերիդ նման - գնաս բարով,
  • ՈՒր էլ գնաս, ինձ տար անմար հույսի նման - գնաս բարով: