Քեզ
- Անցած տարիների միգամածի միջով,
- Տառապանքը կրկին գալարվում է խենթին
- Եվ խարխափող կարոտն իր հոգեդարձ կանչով,
- Շուլալում է հույսով ՝ իմ քրքրված հոգին:
- Բոլոր կորուստների խոցող ցավը թողած
- Ու ծածկելով վիշտս քողով ինքնաձաղկման՝
- Ես ուզում եմ երգել եվ այս դողը գրկած՝
- Գալ քեզ օրհներգելու ՝ արբած ՝ վերջին անգամ:
- Վերջից առաջ , Սեր իմ , խամրող վերջից առաջ,
- Երբ խոհերն են ճախրում կատարյալի ծիրում,
- Ծվատում է Ներսըս մի մահախում Հառաչ,
- Քանզի, վերջից առաջ կրկին՝ քեզ եմ սիրում:
- Գիտես, գիտես կարդալ տառերը բերկրանքի,
- Բառերը՝ Նվիրման եվ Ձայները մաղվող,
- Գիտես տրվել, Սեր իմ, տրվել՝ առանց Կրքի
- Եվ հեշտանքի հրից՝ կերպել Մեղքի կոթող:
- Ցավե՞մ, որ իմ Թերխաշ բառերով եմ հանգչում
- Ոգուդ մեջ ծավալուն և կարոտում Բեհեզ,
- Արդ, Բառերը բոլոր եփվում են քո Շնչում
- Եվ հոլվում են, որ դու՝ նրանց խորքով անցնես:
- Վերջից առաջ, Սեր իմ, Ալվող վերջից առաջ,
- Երբ Հավատն է մորթվում կատարյալի ծիրում,
- Պարուրում է ներսս մի Մահախում հառաչ,
- Քանզի վերջից առաջ, կրկին՝ քեզ եմ սիրում: