Մտապահի՛ր

  • Տեսա՞ր, Երանի քեզ, մտապահիր:
  • Կտուցն Երկինք տնկած Բազեն նույնը տեսավ:
  • Արտացոլքը Քո տեսածի ընկավ ջրին
  • Եվ ալիքները Քշեցին,

  • Տեսա՞ր, ափսոս,
  • Պարսը թեթեվ Մժղուկների բաժին դառավ Պոչով Քամուն,
  • Մտապահի՛ր:
  • Հեռվում, ինչ որ Ձայնարկիչից

  • Երգն է լսվում Ծանոթ Մեկի, -
  • «Քանի վուր Ջան իմ, Յար քի ՂուրԲան իմ,
  • Աբա՛ ի՞նչ ԱՆԻմ»՝ մտապահի՛ր:
  • Եվ քնքշանքն այս փոքրիկ ամպի,

  • ԱնՀայտ կանչն այս Անհայտ ճամփի,
  • Ուղիղ աչքիդ խորքը նայող՝ Չռված աչքը այս Մողեսի, տեսա՞ր,
  • Զգացի՞ր, մտապահի՛ր,
  • Մտապահիր ու Վերապրիր:

  • Եվ երբ գտնես լույսը, որ ցույց տվեց բոլորը ճիշտ
  • Եվ Դու տեսար, կհասկանաս, որ ամէնն այդ
  • Մշտական է՝ Հավերժական:
  • Եվ տեսնողը Մշտագոյի Մանչուն Մանչն է,

  • Ուրեմն և կարիք չկա, որ Ամէն Բան
  • Իզուր տեղը մտապահես,
  • Որովհետև միշտ Ինքը կա
  • ԵՎ կաս նաև ինքդ, անշուշտ, որ տեսնում ես և

  • Անընդհատ պիտի տեսնես, քանի ներսն ես Լույսի Որդու,
  • Որդու, որ Դու ես այս պահին:
  • Նա քեզ կտա, կասի և կունենաս, մտապահի՛ր ․․․