Հայաստան, ե՛լ՝ դռներդ բաց
- Աշխարհի մուրացկանը դառած,
- Հոգևոր երակները կտրած,
- Քայլում է քարավանն Հայոց,
- Հայաստան, աղոթիր առ Աստուած,
- Որ դառնան՝ չմնան մոլորված
- Քո Որդիք հասկանան վերջապես,
- Թէ ո՞րն է կարիքը իսկապես,
- Հայրենի՞ն, թե փորը կշտացած:
- Արցունքդ Սևանվեց սև դավից,
- Որ լույս տաս «Օտարին»՝ զարմացած,
- Իսկ Որդիտ խավարում Լույս մուրաց,-
- Ո՞վ տեսավ, Հայաստան, ո՞վ զգաց:
- Եվ Լեզուն՝ Սրբությունն իր անգին
- Թարգմանեց ու Ստեց, որ ապրի
- Չարչարկված ու մրսած Քո Որդին՝
- Աչքի դեմ Կշտացած Բճերի:
- Սուրբ գանձդ թալանի ճամփեքին,
- Փակվել է ՄՀԵՐԴ Արիածին,
- Ագռավներն են կռռում լեշածին
- Դու հասնես «Սուրբ Աստվածածին»,
- Որ բացվի սուրբ արգանդը Հայոց
- Եվ դուրս գա Մհերը վերջապես,
- Որ սրբի արցունքդ իսկապես,
- Հայաստան, երկունքդ օրօրոց,
- Որ նորից Նարեկվի մեր Ոգին,
- Ետ դառնան որդիքդ խռոված,
- Տէր կանգնեն կորածին՝ Նօր երգին,
- Հայաստա՛ն, ե ՛լ՝ դռներդ բաց:
- Քո Ոգին անսպառ, տոկացող,
- Թո՛ղ զարկի Զանգերը տունդարձի,
- Որ լռեն Ագռավներն կըռացող
- Եվ լսվի «Սուրբ-Սուրբ»-դ դողացող
- Ներքնահունչ Աղոթքից՝ Հավատից
- Սևակունք Հայաստան,
- Միածնից Մկրտված,
- Նօր օրվա հետ եկած՝
- Նօրօգված Հայաստան: