Դուք ասում եք

  • Ասում եք դուք, - Չհավատաք երազներին:
  • Ուրեմն կան Հոգիներ, որ երազներ են տեսնում տարբեր
  • Եվ տեսածին Հավատում են:
  • Ախր, ինչպե՞ս չհավատաս, երբ երազում ապրում ես այն, ինչ ապրում ես լույսի ներքո:

  • Բարևում ես, երբ գտնում ես Անհրաժեշտ է.
  • Նկատում ես, երբ հայացքդ բևեռվում է հնարավոր հաճույքների հնարաբեր հետքին,
  • Այո, խոսք ես ասում, անվերջ բառեր, քանզի դեպքեր են կատարվում,
  • Իսկ գործոններն ունեն Անուն: Անունն անգամ ունի անուն:

  • Անուններ ես հնչյունների երամներով դուրս թռցնում քո հավաքած Գանձարանից,
  • Որտեղ ուրիշ ոչինչ չկա, բացի տարբեր անուններից, որոնց հաճախ ասում ենք՝
  • Բառ:
  • Իսկ այդ բառերը շարելիս՝ Խոսք ասելիս կետադրում ես, ասում այնպես,

  • Որ լսողը ով էլ լինի՝ բևեռանա հնչյունների նուրբ ուղղությամբ և նույն Տատանումներն զգա և նույն Անունների հանգույն կետադրվի:
  • Մի այնպիսի խոսք եմ լսել իմ երազում, որ լսեիք՝ Հավատացեք կփրկվեիք, Կազատվեիք,- Ես եմ ասում՝ որ լսել եմ:
  • Նա էր խոսում՝ Լուսավորը:
  • Նրա խոսքը ուներ ճամփա, որ գնում էր և լսողին էլ տանում էր,

  • Այնպես, որ ես չէի զգում և կարիքը կետադրության:
  • Խոսքն Ասողը Հոգու համից էր խոսք ասում. Հոգու հօտից էր հոտ տալիս Ամէն Բառին և հեշտ ծիրով էին թռչում բառերը ինձ՝ դեպի Ներսս՝ ՆերանՁԱվըս:
  • Եվ հանգիստ էր և հաճելի և վերջապես՝ անիրական, երազային և բնական՝ ՆերքնաՀնչուն և հարկ չկար կետադրության:
  • Հոգին ինչպե՞ս կետադրես, Նոտագրես, Անունավոր ներկերի հետ

  • Ներքին խառնես և անանուն քարերի մեջ Քանդակացնես՝ քանդես...
  • Ինչը՞, Հոգի՞ն ․․․Ի սեր Ձեր ապրողաց,- Հոգուն միայն Ըմբռնում են՝ Հոգևորվում՝
  • Հոգեդարձվում՝ Ետ են գալիս անգամ այնտեղ՝ երազներում:
  • Իրականում ես տեսնում եմ, այն, ինչ տեսնում եմ երազում՝

  • Տուն եմ տեսնում և տուն տանող ճանապարհներ և դու ես իմ ուղեկիցը՝
  • Սրտակիցը, լավ դրկիցը, լավ ընկերը. տեղ ես հասցնում՝ հանգստացնում:
  • Իրականում, թէ երազում Ես այստեղ եմ, այս նույն Կյանքում:
  • Տեսնում եմ ես ծնվող օրը՝ Բարի Լույսը, իմ համովին՝ Համասիկին՝

  • Այս Աշխարհին թեղված ամբողջ հարստությամբ՝ Համով, Հոտով և խոսքերով
  • Եվ գործերով բարին բուրող և մեզ մահվան ճանկից հանող:
  • Ու թէ տրվեր հնարավոր հնարք Հոգուս՝ Խոսք ասելու Աշխարհի Մեծ ականջի Մեջ՝
  • Ես կասեՅի, - Հավատացեք Երազներին, Որ Բարի են․

  • Բարին բարող, Բարին բուրող, բուրաստանող, Բարին Լուրող՝ Լրաբերող,
  • Հնարավոր չարը ներող, Հավատ բերող, Հույսի Սերը ծիածանող երազներին:
  • Եվ երազում և Լույսի մեջ մի՛ բռնվեք ճանապարհին, Դուք քայլեցեք
  • Եվ ապրեցեք իրականը և երազը՝ բազում կյանքեր ապրեք անցման ճանապարհին,

  • Որ դեպի տուն Լույս է տանում Հավերժօրեն:
  • 2Յ․01.Ձ000 թ.