Անգամ

  • Անգամ, եթե հաշվես, եթե կարողանաս հաշվել,
  • Թե դու որքան ես մեծ Լվից և որքան մեծ՝ Ձվից,
  • Զարմացած Չե՞ս մնա ստացված Թվից:
  • Անգամ, եթե ուզես հաշվել, որքան ես դու Չնչին,

  • Որքան ես ընդգրկվում քեզնից մեծի միջին՝
  • Մի լավ Փղի, հետն էլ՝ հղի, ըմը՛ն, հանգը քաշեց.
  • Մի պայծառաչք Աստղի, Մի Տիեզերքի՝ Չզարմանա՛ս:
  • Ամենամեծն Անգամ չնչին բան է Իրենից մեծ Մեծության դեմ՝

  • Մի ԶրՕյի, Հա՛, Զրօյի՝ մի Մեծության, որի վրայ
  • Ոչ մի թիվ էլ Չի բաժանվում... Անորոշ է՝
  • Բազմապատկվելն էլ է անմիտ ու անիմաստ,
  • Նոյնն է ստացվում, էլի՝ ԶրՕ:

  • ԶրՕՅի հետ ինչ գումարվես-հանվես (Չփլղնալ չասկընաս)
  • Քեզ ի՞նչ կավելանա ու կպակսի՝ Հեչից հեչ է հասնում.
  • Ախր, Էդ Զրօյից ի՞նչ ենք ուզում, ախր,
  • Նրանից էլ փոքր են բոլոր այն փոքրերը՝ Մինուսները:

  • ԶրՕյից Աջ աճման կարգով՝ ըստ պայմանի,
  • Ձախակողմը նվազելի՝ բացասական՝ մին ուս:
  • Ինքը՝ ԶրՕ՝ Սկզբնակետն է,
  • Էն ԶրՕն է, Էն Մեծ Թիվն է Բացասական,

  • Որ գրելով ես դու տեսնում, անգիր՝ հեչ է՝ Անգամ Չկա՛...
  • Գիտես որ կա՝ գիտես, բայց ՕրենքՕվ՝ կետ է՝
  • Սկզբնական է և Իրենից է Ըսկսվում Ամէնայն բան:
  • Աստծուն Ո՞վ է տեսել բացի Որդուց, Որից սկսվեց Թվականը:

  • Մեկից, Յօթից, կամ ցանկացած ամբողջ թվից Հետոյ
  • Քանի՞ ԶրՕ դնես՝ Գրես, որ նախ՝ Թիվը կարողանաս կարդալ,
  • ՀետՕ, Հանգստանաս, Անգամ եթե այդ Գումարի Տէրը դառնաս:
  • Անգամ, եթե Տէրն ես արդեն,

  • Անգամ, եթե սովորական բան է դարձել այդ Անգամը,
  • Որ միշտ Օրվա հետ է ծնվում-սկսվում, ապա,
  • Այս Անգամ էլ բախտդ բերեց՝ Դու՞ Արթնացար՝ Զարթնեցիր Դու՞,
  • Զարթեցուցի՞ն, Արթնացրի՞ն Քեզ, որ դու, հա դու,

  • Որ ԱնգամՄալ
  • Ըմբոշխնես այս
  • Առավոտը Լույսի,
  • Արեգակն Արդար,

  • Որ Ծագեցրեց ՄերՕՅ ՀաՅՕց Լեզվակիրը՝ ԱնԳամ ԱնԳամվածը՝
  • Գամված Անգամ Տէրը:
  • Գամերը Հանեցին, բայց հետքն անջինջ՝ Ան Գամ խոսքում
  • Գրանցվել է հավերժՕրեն: