Շնորհակալ եմ, Տէր
- Շնորհակալ եմ, Տէ՛ր,
- Որ չառար ինձնից՝ մարմինս չառար
- Եվ Հոգիս ապրեց
- Հավիտենության իմաստն իմաստուն:
- Ըզգացի կրծքիս տակ ալեբախող ՝ Սրտիս, որ կարծես նույն Հաճույքն ապրեց,
- Ինչ Ստեղծողը ունեցավ այնժամ, երբ Ծովն արարեց:
- Ըզգացի Հեռուն, որ պահը չէր, չէ՛, այսը չէր , այլ շատ այնտեղ էր՝ հեռվում:
- «Հեռվում նօր երգեր պիտի նօր ծնվեն,
- Անչար ու արդար ու հանգստարար,
- Եվ պիտի լսեն Հարազատները,
- Հար Ազատները, Հեռավորները,
- Եվ պիտի սիրեն Համերգողներին՝
- Այն մեծ Ետոյին, էն Հեռակային,
- Որ շատ հեռու է հիմա, շատ հեռու»:
- Ըզգացի, որ դեռ չգիտեմ Մեռնել, չգիտեմ գրկել անսպասելին՝
- Ամբարել ամբողջ անցյալն ինձ ծնող, ըմբռնել Ոգին Անմահ Լռության,
- Այն խոր Լռության, որ գիտի Բառել մեկ ուրիշ մարմնի,
- Մի Նօր գոյության Անմեղ շուրթերով:
- Եվ Նա ասում էր, - Աշխարհն անուշ է:
- Եվ նա ՝ Անգայթը, Անկողմնակալը, որ Արարեց Այս աշխարհն ու մարդուն,
- Այնքան էր սիրում աշխարհն այդ դժվար,
- Որ իր Միածին Որդուն ուղարկեց և Նա էլ ապրեց Մեռնելու Ցավը:
- Եվ նա արտասվեց սիրուց, հավատից:
- Եվ Նա էլ սարսեց մի պահ, երբ Ըզգաց, որ Մարդու Որդին դատապարտված է,
- Երբ ասի, - Վե՛ր կաց,- կամ ՝ ասի ,- Դուրս եկ ,- գերեզմանոցից:
- Եվ ես դուրս եկա ՝ ծնվեցի Նօրից:
- Կյանքը այդպես է հարություն առնում ՝ սերմանած Սերմից,
- Որ պիտի «Մեռնի», որ Աստծու խոսքով ՝ մենակ չմնա:
- Եվ ըմբռնեցի, որ այնքան Կյանք եմ ըստացել անբավ,
- Որքան Կյանքեր են եղել Լույս գալուս Նեղ Ճանապարհին:
- Տէ՛ր, ինձնից չառար,
- Որ ապրեմ և Նօր Կյանքով վկայեմ, թէ ինչպես ստացա Կյանքը Իմ մահից՝
- Քո ժամանակից:
- Էլ երբեք չեմ անի այն, ինչ արեցի, երբեք չեմ փորձի որոնել ես Քեզ
- Եվ այս է Արդար.
- Անվերջ հիշեցումն, որ ոտքիս տակ է,
- Որ կոչվում է Հող, Երկիր ու Աշխարհ ...
- Զմայլքը Զարմանք, որ Տեսողության համն է համերգում.
- Շնչառությունը, որ Ոգեղեն է՝
- Չլինի՝ չկաս,
- Կլինի՞, կլցվես, կապրես, կշնչես և Բույրը Կյանքի և Հոտը Հոտի
- Եվ հոտը մեռած ու հոտած մսի:
- Դու, այն ամենի նման, որ ասի ՝ Ամենուրեք ես:
- Ամենուրեքը ինչպե՞ս որոնել, ինչու՞ որոնել:
- Այն ինչ որ դուրսն է ՝ ներս է թափանցում ՝ ընդունի՛ր ու մի որոնիր բնավ,
- Ինչու՞ որոնել Անորոնելին, Ամենուրեքը, Աներկբա Բանը, Հայտնին՝
- Անհայտին Կյանքի կոչողը, Ոգին Ճշմարտի , Խորհրդավորը Եւ Խորհուրդն ուղիղ՝ Մխիթարիչը:
- Որոնե՞լ, ինչպե՞ս և ինչի՞ համար՝ Լույսի մեջ ինչպե՞ս Լույսը որոնես,
- Լույսի մեջ Լույս է և Վերածնունդ:
- Դու ասիր, - Վեր կաց, - Արթնացի՜ր ,- ասիր: Եվ ես դուրս եկա խավարից
- Ու Քո Լույսին միացա՝ Քեզ Հաղորդվեցի:
- Թող լինի կամքը Քո: Քո տված Կյանքն ապրեմ , որ դու էլ վերապրես իմ Հարությունով: Ապրես ու ապրես էլի մի Նօր Երգ, ապրես, այս ապրես՝
- Էլի մի նօր ԵՍ, Էլի մի նօր ԴՈՒ և Նա, որ Դու ես, Դու՝ Նազովրեցի,
- Դու, որ միշտ ես Միշտ և ՔՈ Երգն է Ճիշտ,
- Այս, որ Հավիտյանս և Հավիտենից մեզ համար է Միշտ:
- Շվեցարիա. Տրայտեն 1999 թ․