Սոֆիիս՝ ծննդյան 13 ամյակին

  • Աշուն էր բալաս, անձրև էր, անձրև,
  • Մի հուզված սիրտ էր, վարարած ու խև,
  • Երգի ծննունդ էր, բերքի առավոտ,
  • Մի լացող աչք էր ծնունդիդ կարոտ:

  • ՈՒ այնքան վիշտ կար, այնքան ծավալուն`
  • Ասես լռել էր կարկաչող առուն...
  • Խորհրդավոր էր ծնունդդ, բալաս,
  • Եկար, սիրվեցիր, հաստատվար, որ կաս:

  • Կաս, ինչպես աշուն, վառվռուն, առատ,
  • Հոր քթից թռած մի անուշ արատ,
  • ՈՒ պիտի բաշխես բերքերդ հասուն,
  • Հաճելի լինես մարդուն և աստծուն:

  • Աշուն էր, բալաս...երբ աշունդ գա,
  • Հուզված սրտերն էլ չեն լինի վկա...
  • Երբ անձրև լինի, հիշիր դու նրանց,
  • Այդ անուշ ցավն է տվել մեզ Աստված: