Քո թախծոտ աչքերը

  • Ես իմ թափառ կյանքում լուռ պահեր եմ ապրել,
  • Եղել եմ հուսահատ և հոգնած եմ եղել,
  • Հայտնության պես հանկարծ ՝ խոցել են երգերը՝
  • Շոյել են իմ սիրտը՝ քո Թախծոտ աչքերը:

  • Ուրիշ է իմ վիշտը՝ խնդությունն ուրիշ է,
  • Արցունքի պես ծանր՝ խոհը իմ Թավիշ է:
  • Սիրտ ու Սեր եմ երգել, անցել եմ՝ Մահերը ,
  • Իմ մեջ կայծարել են՝ քո Թախծոտ աչքերը:

  • Ու՞մ են գովերգելու պահերն անցումների,
  • Երբ Մարդու ողջ կյանքը՝ անկում է ու թերի․
  • Լոկ մի բան է պահել, որ ապրի իմ սերը՝
  • Բազմախորհուրդ ու խոր՝ քո Թախծոտ աչքերը: