Կապույտ թռչուն (Մարիամիս գրած երգը)
- Կապույտ ամպով արբած թռչուն,
- Ու՞մ ես կանչում՝ ու՞մ ես կանչում,
- Կանչդ ցավոտ լսեց Հեռուն,
- Դե թռիր, դե՛ թևիր՝ հասիր քո բույն:
- Արտասուքի ծանր կաթիլն է լուռ դեմքին ծորում,
- Կարոտի սուրբ ցավն է դողում անվերջ՝ սև աչքերում,
- Մութն է չոքել արդեն,
- Թևիր դու շուտ, թռիր քո բույն:
- Թռչուն կապույտ ամպով արբած ՝
- Հեռուն գրկող թևերդ բաց,
- Եվ տար նրան աչքերդ անքուն,
- Դե թռիր, դե թևիր՝ դարձիր քո բույն:
- Արտասուքի ծանր կաթիլն է լուռ դեմքին ծորում,
- Կարոտի սուրբ ցավն է դողում անվերջ՝ սև աչքերում,
- Մութն է չոքել արդեն,
- Թևիր դու շուտ, թռիր քո բույն:
- Կապույտ թռչուն, կապույտ թռչուն՝
- Քեզ են կանչում, քեզ են կանչում,
- Երգի թևով կարճիր հեռուն,
- Դե թռիր, դե թևիր, հասիր դու տուն: