Լորիկիս՝ մեր ամուսնության 20 ամյակին
- Երեկ էինք մենք, թե այսօր ենք մենք,
- Քանի գարուններ ծաղկեցին՝ անցան,
- Արի առաջին համբույրը հիշենք
- Երկու խենթերի, որ սար բարձրացան:
- Երեկ էիր դու, թե այսօր ես դու,
- Արդեն մազերիդ ճերմակ ես խառնել,
- Գթասիրտ մայրիկ մեզ հանգստացրու,
- Առանց քեզ, չէ, մենք չենք կարող ապրել:
- Երեկ էի ես, թե այսօր եմ ես,
- Ինչ պիտի փոխվեր, որ չփոխվեցի,
- Էլի քեզ տանջող նույն խելառն եմ, տե՜ս,
- Ներիր, թե նորից սիրտդ կոտրեցի...
- Քո ձագերի մեջ անհնազանդը
- Դարձյալ ու դարձյալ ինքս մնացի,
- Քո վիշտը կիսող ամենամարդը
- Գուցե թե սրտիս մեջը պահեցի...
- Ինչ էլ որ լինի, մեկտեղ ենք անցել,
- Կռվել ու լացել՝ ձագեր մեծացրել,
- ՈՒ դեռ չգիտենք՝ շատն է գնացել,
- Թե դեռ առջևում շատն է մնացել:
- Ինչ էլ որ լինի, ես ինքս ինձնից
- Չեմ կարող փախչել՝ շատ եմ հաստացել,
- ՈՒ քեզնից մոտիկ, հարազատ քեզնից,
- Ես չունեմ, անգին, լավ եմ հասկացել: