Երգի՛ր

  • Հավերժության ողորկ Ճամփին հայտնվեցիր, որ չխզվի շղթան կապող՝ Երեկ, Այսօր,
  • Եվ վաղվա հույս մաքառումին ողջունեցիր, որ ընթանաս, որ
  • Հայտնության Համը ըզգաս՝ Անհայտության ցավով տնքաս Հոգեվարքով Մարմնի՝ Խաչի՝ Հոգեդարձով Ոգու կանչի. Երգի՛ր:
  • Եվ մարդիկ չէ, որ վկայեցին Տառապանքի Խորանի դեմ և Ցնցվեցին,

  • Այլ Քո Ոգին էր Լուսատու՝ Ոգին Ոգու և ոչ Մարդու, Որ Կվառվի, Կշողշողա,
  • Որ Մարդն ապրի ուրախանա այս կարճատեվ Գոյամարտում, որի տեվողությունը
  • Սրտի զարկով է հաճախվում. Երգի՛ր:
  • Բայց կա նաեվ Վկան Վերին, որի Ձայնով երգեց Որդին՝

  • Մարդու Որդին և խուլ Աշխարհը Չզարմացավ՝ Չառավ Ոգի,
  • Մնաց Մարմին, որ դառնա Հող:
  • Ու՞մ ես բերել Ոգիդ այրող, որ Ապրումի բարկ քուրայում, մի Նօր Մարմին է արարում
  • Մարդու առաջ ու Ծնրադիր՝ Երգի՛ր:
  • Ա․ Մեսչյանին