Ինձ տրվեց Ինձ տրվեց Հրաշքն անանուն և տրվեց՝ անվանական: Զգացի՝ ընդունեցի ըմբռնումով՝ ճանաչեցի անձամբ Եվ տեսա՛ և ասում եմ հավատով,- Դու էիր անտարակույս, Դու, հաստատապես, այո՛, Դու միայն, որ գիտես այսօրվա ընթացքի վախճանը Եվ գիտես վաղվա հետ այցի գալ ու լռյայն հասկացնել Անվախճան լինելու բացահայտ՝ անթաքույց ընթացքը գոյության: Եվ ինչպես էլ Ձայնես, սիրելիս, ինչ հատուկ հանդերձով Եվ դեմքով էլ դու գաս, Քեզ սիրողն, անկասկած, Քո խոսքից, որ ասիր, -Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի վախեցեք, - Կիմանա-կլսի և հաստատ կմբռնի, որ բացի քեզանից, Ոչ ոք չի ասի,- Քաջալերվեցե՛ք, ես եմ, մի վախեցեք, Կամ հանգիստ՝ ցածր,- Ես եմ, մի վախեցեք ․․․ Եվ ահա՝ Քո ամէն ստեղծած գոյվածքի երեսին ես տեսա կնիքդ՝ Ձեռագիրդ անջինջ: ՈՒ ինքդ կամեցար, որ լցվեմ Շնօրհով ճանաչման և ասեմ՝ համարձակ, - Քո անունը Սէր է՝ Դու Հայր ես ՃըՇմարիտ: Գիտեմ, Քո անունով սկսվեց Ամէն ինչ կատարվել, Լինել այն ԱմԷնը, որ շրթունքս բառեց հազիվ, Լուսաշխատ միտքս ըմբռնեց այն, Ինչ ցանկացար, որ հայտարարեմ ԼՈՒՅսիդ մեջ՝ համոզված, - Դու տվիր, Սեր Մեր՝ այնպես կամեցար, ինչպես ինքս ինձ կկամենայի: Հասկացա Հասկի պես և Հասած Ըմբռնումը հուշեց, Որ ես այն օրերին հարուստ ու հաջողակ չէի և ինչ էլ ընկնում էր ինձ բաժին՝ Հասնում էր՝ չէր գոհացնում ու չեր խաղաղեցնում: Դա նրանից էր, որ դու իմ մոտիկ Ամենակարող, Ինձ հետ չեիր, չէ՛, ուրիշ տեղ էիր, ուրիշ մի երկրում, մի այլ Տիեզերքում, Բայց ես գտա քեզ, հայտնագործեցի, ո՛չ ուրիշ մի տեղ՝ Ուրիշ մի երկրում, մի այլ Տիեզերքում՝ ԻՄ մեջ գտա քեզ՝ Զարմանք,- Զարմացիր... Առաջ, շատ առաջ՝ Ամէնասկզբից Դու որտե՞ղ էիր. Թէ իմ մեջ էիր՝ Ես որտե՞ղ էի․․․ ուրիշ մի երկրու՞մ, մի այլ տիեզերքու՞մ: Էլ ինչպե՞ս չասեմ, որ հրաշքի պես իմ ներսում գտա Քեզ, Հարազատս․․․ Չէ՛, արդեն պարզ է և Հասկացել եմ, որ ԴՈՒ գտար ինձ՝ Հարություն տվիր: Չէ՛, ԴՈՒ չուշացար՝ եկար Ժամանակին՝ Հասար՝ Հասունացրիր: Հասկացա, որ դու ես Անհրաժեշտն ու Պետքը խավարում խարխափող խելագարիս, Կրքերի հորձանքում կուրացածիս, չտեսնողիս, չլսողիս, չուզողիս, ԱնզգաՄիս․․․ Տգետիս: Չունէի Ոչինչ՝ հիմա ունեմ Քեզ և այն ամենը, ինչը հասանելի է Խաղաղությամբ՝ ԼՕՅՍԻ մեջ: Այսօրվա առավոտի, ԿէսՕրի, Գիշերի և Գիշերվա հանգստությամբ Ձայնում եմ Քեզ, - Սէ՜ր, քո լույսնէ ճշմարիտ հավատով տանում և հեռուն դարձնում այսօր, որ լինեմ, Հավիտյանս քեզ հետ ․․․Հավա՛տ իմ․ Քո ձեռքն է, որ իմ աջն է բռնել․․Տար՛, թող լինի Կամքը քո: Քո լույսն է, որ կանչում՝ տանում է Հավիտենություն: ▲
© 2025 Նահապետ