Այնպես ուզում եմ

  • Այնպես ուզում եմ, որ դու իմանաս,
  • Որ ես քեզ գիտեմ և քեզ եմ հայտնում
  • Իմ անձայն խոսքը․ մտքերս մաս-մաս,
  • Եվ անվերջ ասում՝ չեմ հանգստանում։

  • Այնպես ուզում եմ, որ դու, սիրելիս,
  • Որին տենչում եմ տեսնել անընդհատ,
  • Չհանդիմանես, աղ չտաս վերքիս,
  • Տեսնելով դեմքս՝ հայացքս հուսահատ․

  • Այնպես ուզում եմ քնքշանքդ զգալ,
  • Գրգանք-վայելքդ վայելել լռին,
  • Որ դու, սիրելիս, ուզես միանալ
  • Իմ միայնության անհաս գաղտնիքին։

  • Այնպես ուզում եմ անունդ ճվալ
  • Որ խուլն էլ լսի, իմանա, հրճվի,
  • Ուզենա ինձ պես քո ձայնը անսալ,
  • Որ Հոգին ցնծա ու սիրտը լցվի․․․

  • Այնպես ուզում եմ Աշխարհին հայտնել,
  • Որ քանի դու կաս, մահից չսարսեն․
  • Որ քո Հրաշքն է անհատնում սիրել,
  • Ես քեզ սիրում եմ,- դառնան քեզ ասեն․

  • Այնպես ուզում եմ սսկվել կողքիդ,
  • Ու անսահմանի սահմաններն անցնել,
  • Ուզում եմ, հոգիս, դեղ անել վերքիդ,
  • Գլուխս սիրող քո գիրկը դնել․

  • Այնպես ուզում եմ Աչքիդ մեջ նայել,
  • Տեսնել անսահման Երկնի գանձերը՝
  • Անեզրության մեջ Եզրեր որոնել,
  • Հասկանալ՝ դու ես իմ կյանքի Տէրը,

  • Այնպես ուզում եմ, որ դու իմ Տէրը,
  • Երգես իմ Հոգում Քո սիրո երգը,-
  • Այնպես ուզում եմ ապրել քո Սերը,
  • Որ լինեմ ընդմիշտ ես քո տարերքը։

  • Այնպես ուզում եմ․ ես այսպես ուզել,
  • Այսպես, քեզ նման՝ անցավ ու անդավ,
  • Ուզում եմ երգդ՝ երգել՝ քեզ հուզել
  • Եվ իմանալ որ բերկրանքդ չանցավ․․․

  • Այնպես ուզում եմ անունդ դաջել
  • Ամեն սիրողի Ճակատի վրայ,
  • Որ աչքը տեսնի թէ ում են խաչել,
  • Ում են սիրո տեղ նվիրել յարա․․․

  • Այնպես ուզում եմ,,,