Այնքանը
- Այնքանը, որքան որ է, է՛, եվ ավելի չէ ,
- Այն է, ինչ է, Այնքան է, Այնքան պետքական,
- Որքան Ինքը՝ Լույսը, Հույսը,
- Այնքան, որքան Բարությունը
- Եվ Այնքանյան Արդարությունը Այնքանի,
- Այնքան անուշ, Սուրբ ու քնքուշ Աբայիս նուրբ Մայրությունը,
- Այնքան արդար Քրտինքը Մգոյիս, Հօրս, Մկրտիչի,
- Այնքան Խաղաղ Երկինքը Ստեղծողի,
- Եվ առաջին Կիրքը, Այնքան ուժեղ ու մանկածին,
- Երկունքի Ցավը կանացի, Այնքան Միաբանող,
- Այնքան Սպասված Սուրբ ծնունդի , Մի ծնունդի,
- Որին աշխարհն է ցանկանում Այնքան, այնքան,
- Որքան Փրկչին , Փրկվելու Հույսով:
- Այնքան կարճ չէ հիշողությունը մեր, որ մոռացած լինենք Այնքան,
- Որ ուրանանք Պետրոսի պես Երեք անգամ,
- Ու ՅուդաՅի նման, Այնքան Էժան , ՅՕ Արծաթով մատնենք
- ՀաՅՕց Փրկչին, Մեր Աստծուն , Այնքան ազնիվ:
- Միթե՞ Այնքան բթացել ենք մութ խավարից,
- Որ ՄերՕրյա Միածնին, նօրից ԽաՉ ենք Բարձրացնելու,
- Որպեսզի Նա Աստվածանա, այնքան նման Այն նշանով,
- Որ մենք ունենք, որ Մարդն ունի, երբ տարածում է թեվերը,
- Այնքան նման Խաչափայտին ՝ Քէ տառի պես:
- Ահա այսժամ, Այնքան սպասված Արքան կասի , -
- Եկա, ես եմ, Այնքան Անհրաժեշտը , պետքը,
- Այնքան Կարեվորը, Ձեր նմանը, նմամակը,
- Որ միշտ Այնքան է, որ ինքն է իր Աստուածը,
- Այնքան Աստվածակերպ, Այնքան ճշմարտացի,
- Որ չի խաբում գոնե ինքը իրեն,
- Այնքան, որքան ինքն է՝
- Կյանքի Ծնունդ: