Ձերն է ճշմարիտ Գանձը՝ Լույսը մարմնի

  • Մի վախեցիր, փոքրիկ Հոտ, որովհետև Ձեր Հայրը հաճեց տալ Ձեզ Լույսը՝
  • Արքայությունն Երկրի՝ Տեսողությունը, որ տեսնես Լույսը՝
  • Աշխարհի գանձը և ասես, - Տեսնում եմ, Արքա եմ, ունեմ
  • Ամենապստիկ միջատից սկսած մինչև անսահման հեռուներն Երկնի՝

  • Ամենափոքրից ամենամեծը՝ Լուսատիտիկից՝ Լուսատու Արև:
  • Ուստի և աչքն է ճրագը Մարմնի՝ Լույսը ընդունող լուսամուտը լայն:
  • Երբ աչքն առողջ է՝ բազմերանգ Լույսը Ծիածանվում է Մարմնում տեսնողի
  • Եվ նաապրում է Արքայությունը՝ վայելում գանձը անկողոպտելի, որ է աշխարհը:

  • Իսկ եթե աչքըդ պղտոր է ինքնին կուրացած տենչից մարմնավոր գանձի՝
  • Ինչքերի փայլից, կրքից մոլեգին՝ որքան է խավար քո ներսը՝ մթին:
  • Արդ, եթե ներսդ խավար է արդեն, ապա խավարը որչափ՝ ավելի:
  • Ամեն մի տեսնող, որ Լույսի մեջ է՝ լուսավորվում է և վկայում է,

  • Որ լույսն է արդար և լուսավորելը գործն է արդարի:
  • Ուստի և ոչ ոք ճրագ վառելով չի՛ դնում ծածուկ տեղ՝ աշտանակի տակ,
  • Այլ՝ Բարձրում միայն, որ լույս ստանա տեսնողը՝ տեսնի և լուսավորվի և Հանգստանա և չվախենա:
  • Գողի սիրտն է դող: Տեսնողը չունի վախենալու բան:

  • Ամեն ինչ պարզ է լույսի տակ ցոլում և ակնհայտ է:
  • Ումի՞ց, կամ ինչի՞ց վախենա Որդին՝ երկյուղի անմիտ, երբ ժառանգել է անբավ Գանձերը իր
  • Հոր տերության՝ Հոգևոր Լույսը Լցված ամէն մի հյուլեյում Կաի,
  • Ամէն քսակում ամենայն ինչքեր, Գոհություն գոյի, կարեկցանք ու Սեր՝

  • Հանդեպ ծնողաց և եղբայրների:
  • Ունե՞ք, հանեցե՛ք Ձեր քսակներից այդ Գանձերը Սուրբ: Վաճառեցե՛ք Ձեր Ինչքերը բոլոր և ողորմություն տվեք Ուզողին՝ ինչպես Ձեր Հայրը ձեզ տվեց:
  • Եվ դուք կստանաք խինդը՝ Լույսը տվողի ՝ Զվարթությունը Հոգևոր երգի,
  • Որ լույսն է արդար:

  • Գանձեր մի դիզեք աշխարհի վրա, աշխարհի վրա Գողեր կան արթուն
  • Եվ ցեց կա և ժանգ: Պատը կծակեն ՝ կտանեն առանց ամոթ զգալու ՝ կկրծեն Սուսփուս, կամ կքայքայեն այն, ինչ գիտեիք ամենաթանկը:
  • Եվ ճշմարտությունն այս է, որ ասեմ և այսպես ասեմ.
  • - Գանձեր դիզեցեք երկնքում հոգու և այն պահեցեք սերունդից սերունդ՝

  • Երբեք չհնացող քսակների մեջ, որ է Ձեր Ոգու հիշողությունը՝
  • Հատկապես Ձեզ համար, ուր չկան ցեց ու գող ՝ ապականություն, ժանգ ու ժանգահոտ Եվ պատը չեն ծակում:
  • Կա՞ Հոգևոր պատ, հոգու քսակ կա՞, խնդրեմ, թող ծակեն՝ ծակեն ներս մտնեն, Ի՞նչ պիտի գողնան՝
  • Գոհությու՞ն ու Սեր, Կրեկցանք ու Լու՞յս,

  • Գթությու՞ն Հոգու,
  • Թող մտնեն՝ Լուսանան:
  • Արդ, այս էլ ասեմ, որ Ինքս էլ Լիանամ, - Ձեր սիրտն այնտեղ է, որտեղ Ձեր Գանձն է:
  • Ճշմարիտ Գանձը թաղված է Լույսի մեջ և աչքը, ով զարմանք՝ չի տեսնում Խավարում ՝ տեսնում է Լույսի մեջ՝ ընդունում է Լույսը , որ Վերից է գալիս՝

  • Ոչ երկրից՝ աշխարհից, այլ՝ ՀՕՐԻՑ:
  • Եվ հարկավ բազմերանգվում է՝ կապում ծիածան,
  • Գույն առ գույն զգում հաճախանքները Հայրական սրտի բաբախումների՝
  • Արդար ու Բարի:

  • Թէ քո մեջ եղած լույսը խավար է, Աչքդ փակված է մարմնավոր գանձի Վարագույրներով, ինչպե՞ս կնդունես լույսը բազմագույն,
  • Մարմինդ չունի ընկալուչ Լույսի ՝ խավար է մթին...
  • Ապա խավարում որչա՞փ է խավար:
  • Ուստի մարմինը խավարնէ իջնում, իսկ Հոգու Աչքը, որ ընդունել է խորհուրդը Լույսի ՝ չի փակվում Մահվան տեսիլքի առաջ, չի մեռնում երբեք,

  • Այլ շեփորում է իմաստն Ապրելու:
  • Ինչ Հայրը Կամեցավ և կամենում եք, որ ուրիշները անեն Ձեզ համար՝ այդպես Էլ դուք արեք՝ Լույս տվեք քանի դեռ Աշխարհում եք, որպեսզի մնաք որպես Լուսատու: