Տէր, ինձ այնքան ես տվել, որ թվարկել չեմ ուզում
- Տէր, ինձ այնքան ես տվել, որ թվարկել չեմ ուզում՝
- Անցա պահից կսկծալի և մահն ահա չի հուզում:
- Երգ ու հրճվանք ու թախիծ, ծիծաղ, ժպիտ, գոհություն
- Պատճառեցիր, որ չզգամ ինչպես կաթիլն ավազում:
- Եվ կամեցար, կամեցար, Տէր ինձ անձամբ հրաշքն այս,
- Որ հաղորդվեմ, որ մերվեմ՝
- Լսեմ ամպին ու հավքին, ջրերն ինչպես են խոսում,
- Միտքդ որսամ պետքական՝ չմոլորվեմ քաոսում,
- Լսեմ ձայնը եկվորի՝ դուրս գամ նրան տեսնելու,
- Տեսնեմ Լույսը՝ վայելեմ արժեքները տեսնելու,
- Զգամ հաճույքն ապրելու և սիրելու՝ սիրելու:
- Եվ ինչ էլ տաս այսուհետ կնդունեմ մեծ գոհությամբ
- Դու անապատ բարության, ես մի կաթիլ ավազում:
- Էլ ինչ հուզում՝ ներսուզում, էլ թվարկել չեմ ուզում.
- Կուզենայի, որ գթաս՝ ներես մեղքերս բազում: