Տու՛ր ինձի Տէ՛ր

  • Տու՛ր ինձի Տէ՛ր՝
  • Անմնացորդ նվիրվելու կարողություն
  • Եվ սիրելու անցավ հնար,
  • Մեկ ուրիշը լինելու կերպ,

  • Այն ուրիշը, որ ես եմ միշտ, որպես օրվա ներկայություն,
  • Որպես եղած եղելություն
  • Եվ դեռ գալիք չգրված վեպ:
  • Տու՛ր ինձի Տէր

  • Շնորհները ներողամիտ գաղտնատեսի,
  • Համբերանքը հավերժությունը հաշվողի
  • Եվ չեղածին սպասողի,
  • Այն տնտեսի, որ ճիշտ տեղին

  • Բաժանում է հասած բերքը
  • Եվ չի կորցնում առողջ Սերմը՝ մահվան գնով՝
  • Հանուն գալիք ապրողների:
  • Տու՛ր ինձի Տէ՛ր

  • Երջանկությունը աննախանձ ադամորդու
  • Եվ հրճվանքը հասկացող Հոր, Խոնարհ Որդու,
  • Այն զավակի, որ միշտ ապրում է հոր կողքին
  • Զավակներով շրջապատված

  • Ի սեր Տիրոջ և հոլովում անվախճանի:
  • Տվիր ինձ Տէր
  • Հայ լինելու անգայթ Փառքը,
  • Առաոտի Լույսը Արդար

  • ԵՎ սիրելու Ոգին նշխար՝
  • Թոռով- Ծոռով մեծ ճանապարհը կարճելու
  • Եվ հասնելու եռքը անմար:
  • Փառք քեզի Տէր,

  • Քեզ նվիրում հայ արյունիդ երգն այս արդար,
  • Խոսքն այս անկեղծ խոր հավատով երգված
  • Ջանքով հանգստարար:
  • Շվեցարիա. Սիգրիզվիլ 1999 թ․