Սոֆիիս Կենացը

  • Ծերանում եմ և լցվում եր Ողկույզի պես՝ հատիկ-հատիկ, - Հատըս, Համըս:
  • Եվ կուզէի և ուզում եմ, որ քեզ ըմպեն, ոչ թէ խմեն:
  • Որ թրթռան, որ քո լույսն են մերում իրենց, որ լուսանան ,- Հատըս, Հյութս:
  • Մի չարացիր

  • Եվ քեզ հասած հյութս լցված հրաշալիքով պիտի ճզմեն,
  • Որ մաճառվես ՝ Գինի դառնաս:
  • Եվ երբ նրա շուրթին դիպչես՝
  • Անմահանա՝

  • Անմահանաս
  • Եվ ես՝ Ծերս լիանամ քո խնդությունով,
  • Նորից լցվեմ ու նօրանամ
  • Եվ Որթի պես չծերանամ ՝ բերք տամ, էտվեմ...

  • Երբ դու գրկվես ու վեր նայես սիրողի պես՝
  • Դու էլ լցվես՝ ավշավորվես
  • Արդեն որպես առանձին Որթ
  • Եվ ողկույզվես խաղողներով՝ հատիկ-հատիկ:

  • Հարսանիքի սեղան բանաս, ասես,-
  • Սեր եմ և Սոֆի եմ՝ իմաստություն՝
  • Ձերն է, ըմպե՛ք, այս է՝ ունեմ,
  • Ինձ ծնողի Գոհությունն եմ.

  • Ձեր մկրատը ձեր որթերի հանար պահեք,
  • Ինձ էտողը մարմին չունի, որ ես քարշ տամ:
  • Խմե՛ք, արբե՛ք ՝ Լույս արյուն է, Գինի է, Հյութ
  • Եվ մնալուց Թնդանում է, Նօրոգվում է, Հարբեցնում է՝

  • Չի ծերանում և չի Մեռնում, ետ չի դառնում ՝
  • Ընձյուղվում է: Ձե՛ր կենացը:
  • Բազել 16․02․2000 թ․