Ես ու Ես
- Դեմ դիմաց նստել ենք՝ Ես ու Ես
- Եվ դարձյալ պատմում ենք Հինը,-
- Անցյալից ավելին դու չունես,
- Չգիտես գալիքի գինը:
- Անցածը էլ դու չես, դու հիմա
- Պապ ես նոր և արդեն Հայր ես հին,
- Էլ իզուր է երգելն ակամա․
- Լավ երգը եղածն է՝ անթերին:
- Ամեն բան նորոգվում է կրկին
- Եվ դա է հաճույքը մարմնի,
- Իսկ հոգու Հավասամքը խորին՝
- Նորովի ընկալումն է Հնի:
- Հոգին էլ է ծնվում անընդհատ
- Ու խոսում մարմնի բերանով․
- Ինչ լեզվով էլ հնչի երգը այս՝
- Միշտ Հին է ու նոր ՝ Սիրելով: