Համասփյուռիս խոսքով
- Լույս եմ ու Հոգի՝ Ընկալի՛ր, Զգա՛, Տեսի՛ր, Լուսացիր՛՝
- Չես կարող բռնել, չես կարող հանգցնել, աննյութեղեն եմ, Ալիք եմ, Հոսք եմ,
- Չբռնադատվող բարության Խոսք եմ՝ Երկու բևեռներ կապող հարահոսք,
- Շիկացած Աղեղ․ Հայր եմ ու Որդի, Որդի եմ՝ Մեծ Հայր և կամեցողը իմացիր Ով է՝
- Նա, որ մեզ տվեց Անըմբռնելին, Անպարփակելին, Սերը, Կարոտը Երազը , երգը՝ Ցավը երեկի և Ցավը վաղվա՝ Ցուրտը խավարի
- Եվ Տաքը Լույսի, Կրակի, Ոգու՝ Հույսը Վէրջինի
- Եվ Անհրաժեշտը՝ Ճանաչման Գիրը՝ Խոսքի մարնինը ներկայացնողը՝
- Մխիթարիչը՝ Ճանաչման Ոգին, որ Բերում է Քեզ՝
- Քո ճանապարհով, այո, քանզի Դու, Էն օրից Այսօր
- Մնացել ես նույն ԺամաՆԱկի մեջ՝ Նահապետական՝
- Նույն Լույսով, Ճամբով ու Ճշմարտությամբ, որ չի ընդհատվում՝
- Տարալուծվում է Հավերժողի Սուրբ Տիրություններում: