Սեր իմ
- Դու՛,
- Որ կարող ես Երկինքը բանտել Քո աչքերի մեջ,
- Ու տառապանքի թևերի վրա
- Պարել հիացման Քո վերջին խանդով,
- Դու,
- Որ ցրել ես քո հմայքները այս հողագնդի բոլոր ծագերում,
- Որպեսզի ոչ ոք , ոչ մի հնարքով ու ընդունիչով
- Չկարողանա հավաքել ի մի,
- Դու,
- Որ կարող ես դառնալ Սիրող Կին,
- Հուզմունքից եռվող գթառատ մի Մայր,
- Դու,
- Որ վերջինն ես վերցնում հավատի պատառը արնոտ,
- Թողության գթոտ Նոխազը դարձած,
- Դու,
- Որ հայտնության ոլօրվող ճամփին դառնում ես ներկա,
- Որպես խթանիչ Ոգու խենթացման,
- Դու,
- Որ Կարիքի ակունքն ես սնում՝
- Դառնալով պահանջ և չանսված մի կանչ,
- Դու,
- Որ Մեկբերման միակ խորանն ես,
- Անցումներ դավող,
- Նորը դավանող մարդկային ցեղի,
- Դու,
- Որ հունցել ես էությանդ մեջ կարեկցելու խուռ կարողությունը,
- Դառնալով Համը արարվող Հացի,
- Շաղվող ողջույնը վառ այգաբացի,
- Դու,
- Սեր իմ Մերող , ընդունի՛ր կանչը իմ ցաված Հոգու՝
- Աղոթքը իմ այս,
- Որ ուղղելուեմ քո Աստվածության Ութ պատվիրանին,
- Քանի չի եղծվել պատառը վերջին․
- Մարդկային Ձայնով և Գանգով դեռ ողջ
- Քեզ հետ խաչվելու պատիվը Առկա ․․․
- Ձ
- Մի շոշափելի անդորրություն է մեջս թևածում
- Եվ Շրթունքներս են որոնում ինչ որ տաք մակերևույթ,
- Իսկ աչքերս անկուշտ , ամենքին կարոտ ծարաված աչքերս,
- Հրաբխային շիլաշփոթ են անվերջ գլուլում իրենց բներում ․․․
- Լսու՞մ ես , Սեր իմ,
- Այդ ես եմ սպասում:
- Յ
- Այդ ես եմ սպասում , քանզի տեսնում եմ ...
- Լսու՞մ ես , Սեր իմ,
- Ինչպես են դաճում թևող ժամերը ամբողջությունն այն,
- Որ կազմում եմ ես ․․․
- Հավատի՛ շենշող՝ պրկող Ձեռքերով հունցում է ոգիս
- Ժամանակն իր մեջ,
- Որպեսզի Ձուլի շաղախից դեռ տաք՝ Նրան,
- Ճիշտ Նրան, Նրան, որ անվերջ
- Խռովքների ու ընդվզումների խռիվ քաոսում գալարվող միտքս
- Կծիկ է դարձնում՝ խմորվող մի գունձ՝
- Երկունքի բոլոր սահմանումներով,
- Այնպիսի ցավոտ երկյուղածությամբ, ինչպես շնչում է
- Զարգացող Սաղմը, խլիրտով լցվող ցամաք արգանդում,
- Որ պիտի դառնա այն Լույս մանուկը,
- Որին սնում է կաթը Մայրական
- Եվ հարազատի ասմունքը հարգի, պիտի որ կանչի այդ առաջնեկին՝
- Արարիչ՝ փրկիչ,
- Լսում ես, Սեր իմ,
- Սա , Կարոտն է իմ ․․․․