Oրորվում է
- Օրորվում է ժամացույցի զսպանակը և չի ճաքում,
- Որ ազատվի՝ հանգստանա, է՛լ չզսպվի:
- Օրորվում է, Օրորվում է Պերճ Նավակը
- Ալիքների վրա, անմիտ: Ալիքները, Բլուր-բլուր, Ալիք-ալիք՝
- Գիտեն, երբ են ծնվել՝ ուր են գնում:
- Ալիքները Տիրոջ Ձայնը Ճանաչում են,
- Երբ լսում են, - Խաղաղվեցե՛ք, - անմիջապես խաղաղվում են,
- Հանգստանում, Ալիք-ալիք, Խոյակ-խոյակ ու ծալք առ ծալք՝
- Ծօվավարի:
- Ու՞ր են գնում Նավորդները:
- Ալիքները Ափ են հասնում՝ դառնում են ետ, հառաչում են
- Եվ նօրից են գալիս, նօրից, նօրից նօրով, հաջորդաբար:
- Նավը պիտի Ափին հասնի, որ ափ իջնեն,
- Հանգստանան Նավորդները:
- Օրորվում է, օրորվում է Հարբածն, անշուշտ, Անդունդի դեմ,
- Մազ է մնացել, որ գլօրվի, - Հեյ, հեյ, ո՞վ կա, Ո՞վ է այստեղ , -
- Օգնողն ու՞ր է․․․ Խուլ է, ինչ է, չի՞ օգնելու, որ չօրորվի, հանգստանա:
- Oրորվում է, օրորվում է Օրորոցը: Քանի դար է պայքարում ենք,
- Որ այդ Օրոցը օրորվի, որ օրորող մայրը երգի, - Օրոր բալա, -
- Ու մանկան հետ ինքն էլ քնի՝ երազ տեսնի, հանգստանա:
- Եվ երբ զարթնի լացից, ցնծա, որ արթնացավ Հրաշքը իր անձեռագործ:
- Սնի կաթով Ծովինարի, ում Կաթնաղբյուրն է Մայրացրել
- Կապուտանի, Հայոց Ծօվի խորքից ելած Ջրով Զօրեղ :
- Եվ Յիսուս է հաստատում այն Աստվածային կարգը կնքված,
- Որն ասում է, - Ով չի ծնվել Սուրբ Հոգուց ու Ջրից կենաց, Նա չի ծնվել:
- Հայոց Որդին է, որ ծնվեց Ծովինարից, Մոր Սուրբ Հոգուց
- Եվ Արքայից Արքա ԱստծՕ Ծովի Ջրից՝ Կաթնաղբյուրից,
- Որ գոյացավ Աստծո խոսքով, Ծովը բացվեց և կատարվեց Հղացումը:
- Նա ծնվել է Էն Սուրբ Հոգուց Ծովինարի
- Ու Կաթ Ջրից Կաթնաղբյուրի՝ Հայ Աստծօ և օրորի կարիք ունի,
- Որ Օր-Օրի Հասունանա ու Հասկանա, Հասկակալվի
- Ու արժանի դառնա Հացի: Թող օրորվի հասկը արտի, թող օրորվի:
- Օրորվում է և իմ միտքը, այսինքն ես օրորվում եմ
- Սուրբ Օրենքի օրենքներով՝ այբուբենով Հայոց կՅԱՆքի,
- ՀաՅՕց խոսքի միջի ՅՕ-ով Հօգի առած և մնացած արդար Հաց-ով
- Ոտքի ելած, ասում եմ ես, Թող օրորվեմ ու լինեմ Վեմ,
- Բոլօր Անխախտ Օրենքներով Կյանքի, աՅՕ, կՅԱՆքի՛, ԿյանՔԻ,
- Որի մեջ է ՅԱՆ եռյակը ՀայոՑ ԱրՅԱՆ և Ազգանվան՝ Ազգնավուրյան:
- Oրօրվում է օր-օր-ՈՑԸ, Մեր Հայր Մէրի Սուրբ ՀԱՅ Ոցը Հավերժական:
- Եվ աշխարհն էլ չի իմանում, թե ինչ կլնի, երբ Չօրորվի Օրորոցը,
- Որ օրորվում է Հայոցով՝ ՀավերժՈՒԹյան Այբուբենով:
- Եվ ՕՐ առ ՕՐ, ՕրորՕրոր շրջանում է ՀավերժՈՒԹյան Ճամբորդներին,
- Որ տեղ հասնեն, Հայրենիքում Հանգստանան, Արարատի աչքի առաջ,
- Փրկչի առաջ Ողջ Աշխարհի: